Ադրբեջանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության միջկառավարական փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Բաքու ժամանած Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի բանակցություններից հետո։
Ժակսիլիկովն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է դիտարկել «Բիրլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսին Ակտաուի հրաձգարանում։
Զորավարժություններին Ադրբեջանի եւ Ուզբեկստանի զինվորականների հետ կմասնակցեն ՀԱՊԿ անդամ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորամասերը։
«Նախարարների հանդիպմանը հատկապես ընդգծվել է երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացումը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։