Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:
«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկիր՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: