ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 225 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենն այս մասին հայտարարել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ՝ ներողություն խնդրելով նրանից այս տարվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում Կիեւին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման հետաձգման համար։
«Ես ներողություն եմ խնդրում այս շաբաթների շփոթության համար՝ կապված այն հարցի հետ, թե ինչ պետք է ընդունվեր ֆինանսավորման ծրագրով, քանի որ մենք խնդիրներ ունեինք այդ ֆինանասավորման օրինագիծն ընդունելու հետ կապված, մեր շատ պահպանողական անդամների պատճառով, ովքեր խանգարեցին այն ընդունել, բայց մենք դա արեցինք»,-ասել է Բայդենը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնը Կիեւին կմատակարարի HIMARS MLRS-ի կայանքների համար նախատեսված հրթիռներ, հաուբիցներ, զրահամեքենաներ, պարեկային նավակներ, Javelin շարժական հակատանկային հրթիռային համակարգեր, AT-4 հակատանկային նռնականետեր եւ HAWK ՀՕՊ զենթիահրթիռային համալիրներ։
Այս ամենը փոխանցվելու է ԱՄՆ ռազմական պահեստներից։