Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։
Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների եւ ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական եւ ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր։