Գազայի հատվածում՝ արաբ-իսրայելական հակամարտության նոր փուլի բռնկումից հետո, զոհերի թիվը հասել է 37,124 մարդու, իսկ վիրավորներինը՝ 84,712-ի։ Նման տեղեկություններ հայտնում է Գազայի տարածքում գործող Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 40 պաղեստինցի, եւս 218 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել է Գազայի բժշկական հաստատություններ։