Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դրդել է մեղմել ՆԱՏՕ-ի պաշտոնական արձագանքը եւ պատժամիջոցներ չկիրառել Բելառուսի դեմ:
ՆԱՏՕ-ն դատապարտել է անցյալ կիրակի Մինսկում Աթենք-Վիլնյուս չվերթի քաղաքացիական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի միջադեպն ու Ռոման Պրոտասեւիչի ձերբակալությունը, սակայն Անկարան պնդել է, որ տեքստից հանվեն Լուկաշենկոյի դեմ արեւմտյան պատժամիջոցները խստացնելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հորդորները։
Reuters-ին, անանուն մնալու պայմանով, բարձրաստիճան երկու դիվանագետ հայտնել են, որ Թուրքիայի ջանքերով ՆԱՏՕ-ի տեքստում տեղ չի գտել նաեւ Բելառուսի հետ համագործակցությունը դադարեցնելու դրույթը: