Հայաստանի ԱԳ նախարարւթյունը հայտնում է, որ վաղը՝ հունիսի 11-ին Երեւանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը:
Նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանը եւ Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն: