2021 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կառավարության 876-Ա որոշումը, համաձայն որի՝ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի եւ Տեղ համայնքների սեփականությունը հանդիսացող որոշ հողամասեր (տեղագրումը նշված չէ) անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել նվիրատվության պայմանագրերի կնքումը եւ գույքային իրավունքների պետական գրանցումը։
Բոլոր ծախսերը կատարվելու են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։