Ադրբեջանը բարձր է գնահատում ռուս-ադրբեջանական համագործակցության ձեռք բերված մակարդակը, որը կրում է դաշնակցային բնույթ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «Ռուսաստանի օրվա» կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական նամակում։
Շնորհավորանքներ պարունակող տողերի հաջորդող հատվածներում նշվում է․ «Այսօր մեր երկկողմ օրակարգը ներառում է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, որոնց իրականացումը, անկասկած, օգուտ կբերի ոչ միայն մեր երկրներին ու ժողովուրդներին, այլեւ ողջ տարածաշրջանին»։
Ալիեւը նաեւ համոզմունք է հայտնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները եւ բազմակողմ փոխգործակցությունը կշարունակեն արդյունավետորեն զարգանալ «նոր բովանդակությամբ եւ համատեղ նախագծերով հագեցած գծով»։