Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի իշխանությունները մշակել են սեփական արտադրության տասնյակ արբանյակներ, որոնցից հինգը արդեն կարձակվի մոտ ժամանակներս:
Ներկայում աշխատանք է տարվում «Նահիդ-1», «Նահիդ-2», «Սիմորգ», «Տոլո», «Զուլջենախ», «Փարս-1» եւ «Զաֆար-2» արբանյակների մշակման ուղղությամբ:
Բացի դրանից, մշակվում են արբանյակներ, որոնք նախատեսվում է դուրս բերել Երկրի հելիոսինխրոն ուղեծիր (մոտ 800 կմ բարձրության):
Իրանի իշխանությունները մտադիր են առաջիկայում նաեւ արբանյակ արձակել 36 հազար կիլոմետր բարձրության վրա, այսինքն՝ գեոսինխրոն ուղեծիր: