Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երեւան՝ խորհրդակցությունների համար: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ Հայաստանի որեւէ պատվիրակություն այլեւս չի այցելի այդ երկիր քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Հիշեցնենք, որ մայիսին Բաքու կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Նման հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը կրկին ԱԺ-ում հայտարարել էր, որ առնվազն երկու երկիր գիտի, որ ադրբեջանական կողմին օգնել էին նախապատրաստվել պատերազմին։