Մեծ Բրիտանիայի կառավարությունը թարմացրել է պատժամիջոցների ցանկը՝ ավելացնելով Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը եւ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան: Այս մասին ասվում է Միացիալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հայտարարության տեքստում։
Բացատրագրում նշվում է, որ բոլոր երեք ֆինանսական հաստատությունները ներգրավված են եղել եւ շարունակում են ներգրավված լինել Ռուսաստանի կառավարությանը օգուտներ տալու եւ աջակցելու գործում՝ գործարքներ կատարելով ռազմավարական նշանակության ոլորտում։ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում եւ հավատարմագրային ծառայությունների սահմանափակումներ:
Նշյալ ռուսական երեք ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցների սահմնաման մասին նախօրեին հայտնել էր նաեւ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։
Այս ամենին ի պատասխան Մոսկվայի բորսան հայտարարեց հունիսի 13-ից դոլարով եւ եվրոյով առեւտուրը դադարեցնելու մասին։ Նույն օրը Հոնկոնգի դոլարով առեւտուրը դադարեցնելու մասին էլ հայտարարեց Ռուսաստանի Կենտրոնական բանկը՝ բացատրելով, որ այդ արժույթը կապված է ԱՄՆ դոլարի հետ։