Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, թե Խաչիկ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից կրակ է բացվել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանային դիրքերի ուղղությամբ։ Դրանում նաեւ նշվում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան գործողություններ են ձեռնարկել նշված ուղղությամբ։