Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությունը մտահոգված է ԵՄ երկրներից չվերթեր ընդունելու՝ Մոսկվայի մերժումից:
«Երեկ հայտնվեցին նորություններ Մոսկվայում եվրոպական ինքնաթիռների թռիչքի եւ վայրէջքի համար արգելքների մասին, ինչը օդային երթեւեկության մեծ խախտում է: Բայց մեզ դեռեւս հայտնի չէ՝ դա մասնավո՞ր դեպք է, թե՞ ընդհանուր քայլ Ռուսաստանի իշխանությունների կողմից, որպեսզի եվրոպական ինքնաթիռներին հարկադրվի թռչել Բելառուսի տարածքի երկնքով»,- ընդգծել է Բորելը: