Արեւմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն, իսկ Ուկրաինան մոտ ապագայում դա չի սպասվում։ Նման վստահություն է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Ռուս եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրացված ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց է դարձել Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների աչքի փուշը։ Անդրկովկասյան հանրապետությունը եվրատլանտյան ճամբար ներքաշելու համար զգալի ուժեր են հատկացվել», — ասել է Մեդվեդեւը «Российская газета»-ին:
Նրա խոսքերով Արեւմուտքը Երեւանին «ոսկե սարեր» է խոստանում լիակատար հավատարմության դիմաց։
«Բայց ինքներդ ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկան թակարդում: Ոչ ոք մտադիր չէ բացել «ընտրյալների ակումբի» դռները հայ ժողովրդի առաջ։ Հարցրեք նեոբանդերացիներին (այսպես են ռուս գործիչները անվանում ուկրաիանցաի ազգայնականներին)՝ արդյոք նրանց հաջողվեց անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, մոտ ժամանակներում նրանք դա չեն ստանա։ Իսկ արդյո՞ք կսպասեն»,-ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Որպես իր խոսքերի օրինակ Մեդվեդեւը բերել է նաեւ վերջերս Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո վրաց պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի որոշակի սահմանափակումներ մտցնելու գործընթացները։
Նա նաեւ նշել է, որ 2024 թվականի մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման մասին բանաձեւն «իրականում սովորական թղթի կտոր է՝ առանց պարտավորությունների»։