Արդարադատության եվրոպական դատարանը (ԵՄ բարձրագույն դատարանը), Հունգարիային է 200 միլիոն եվրոյով է տուգանել ՝ փախստականների հարցով ԵՄ քաղաքականությանը չհետեւելու համար: Այս մասին գրում է BBC-ին։
Բացի նշյալ գումարային տուգանքից Հունգարիայի իշխանությունները օրական պարտավորվում են վճարել 1 միլիոն եվրո, քանի դեռ չեն համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին, ասվում է Եվրոպական դատարանի վճռում։
Դատարանը նաեւ անօրինական է ճանաչել 2020 թվականին Հունգարիայի որոշումը, ըստ որի՝ երկիր մուտք գործելը թույլատրվում էր միայն այն փախստականներին, ովքեր արդեն փախստականի կարգավիճակ են ստացել Կիեւում կամ Բելգրադում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «վրդովեցուցիչ» է անվանել դատարանի վճիռը, որը իր համոզմամբ տրվել է «Եվրամիության սահմանները պաշտպանելու համար»:
Ըստ BBC-ի Հունգարիան բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել ԵՄ ներթափանցել փորձող միգրանտների նկատմամբ։ Դա տեղի է ունեցել 2015 թվականի ճգնաժամից հետո, երբ դեպի ԵՄ էին փորձում ուղեւորվել ահռելի թվով փախստականներ՝ հիմնականում քաղաքացիական պատերազմից տուժած Սիրիայից:
Ըստ ԵՄ օրենսդրության, յուրաքանչյուր ոք, ով հետապնդումների պատճառով լքում է իր հայրենիքը, իրավունք ունի դիմելու միջազգային պաշտպանություն համար եւ չի կարող հետ ուղարկվել իր երկիր, որտեղ անձը կարող է հայտնվել ճաղերի հետեւում, խոշտանգվել կամ մահանալ:
Դատարանի նխօրեին հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հունգարիան չարամտորեն խուսափում է ԵՄ քաղաքականությունից, որը չկատարելը «ԵՄ օրենսդրության աննախադեպ եւ ծայրահեղ լուրջ խախտում է»: