Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել։ Այս մասին ասվում է առաքելության X-ի էջում տեղադրված գրառման մեջ։
Նշենք, որ արդեն երկու օր է, ինչ Ադրբեջանի ՊՆ-ն տարածած հաղորդագրություններով հայկական կողմին մեղադրում է իբր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանային շրջանի դիրքերը գնդակոծելու մեջ։
Հայաստանի ՊՆ-ն բոլոր հաղորդագրությունները հերքել է՝ դրանք «ապատեղեկատվություն» որակելով։