Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական այց կկատարի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ), հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պուտինի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստան էր այցելել 2023 թվականի սեպտեմբերին։ Ռուսաստանի Դաշնությունը առաջին պետությունն էր, որտեղ այցելել էր Հյուսիսային Կորեայի ղեկավարը կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր, որի ընթացքում փակվել են ԿԺԴՀ-ի սահմանները։
Պուտինը Փհենյան այցելել մեկ անգամ՝ 2000 թվականի հուլիսին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո երդմնակալության արարողությունից երկու ամիս անց:
ՌԴ նախագահը այդ ժամանակ երկրի ղեկավար Կիմ Չեն Իրի՝ հանրապետության ներկայիս ղեկավարի հոր հետ քննարկել էր երկկողմ եւ միջազգային հարցեր, այցելել ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի գերեզման եւ ծաղիկներ դրել Կորեայի ազատագրական բանակի հուշարձանին։