Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ հանդիպման ընթացքում քննարկվել է երկրների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:
Կողմերը կարեւորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նաեւ հայտնեց, որ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության եւ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջեւ կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։