Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:
Նախարարը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր: