Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կանադան մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորի գերեվարման եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվող լարվածության փաստերով:
«Հորդորում ենք բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- նշված է Կանադայի ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ: