Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ հունիսի 19-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին եւ հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը եւ այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: