Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը, ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Բաբուշկինի եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ կմասնակցեն Ռեշտ-Աստարա երկաթուղու բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Երկաթուղին Իրանի Գիլան նահանգի կենտրոնական հատվածները կմիացնի Էնզելի նավահանգստին, որը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային եւ եվրոպական պետությունների հետ առեւտրի տեսանկյունից։
Երկաթգիծը, որն ունի 37 կմ երկարություն կառուցվել է ավելի քան 712,8 ԱՄՆ դոլար բյուջեով։
Երկաթուղու նախագիծը «ծովից ծով միջանցք» ծրագրի վերջին հատվածի իրագործումն է: Այն կապում է Իրանի հարավային նավահանգիստները Գիլան նահանգի հյուսիսային նավահանգիստների հետ՝ հեշտացնելով Իրանի տարածքով ապրանքների փոխանակումը տարածաշրջանային այլ երկրներ: