Լիտվայի ԱԳ նախարարությունում կայացել է Հայաստանի եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձին, ապա նաեւ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Առանց այլ մանրամասներ նշելու հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ թե՛ երկկողմ ու ԵՄ ձեւաչափով համագործակցության, թե՛ տարածաշրջանային թեմաների համատեքստում։