Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Գաբրիելիուս Լանդսբերգիսը հանդիպումից հետո ստորագրել են «Լիտվայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն նաեւ հայտնել էր, որ կայացել են նախարարների առանձին եւ ընդլայնված կազմով հանդիպումները։ Ըստ նախարարության հայտարարության կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ վերաբերվող երկկողմ հարաբերություննեին, ԵՄ ձեւաչափով համագործակցությանը եւ տարածաշրջանային թեմաներին։
Նշվում է նաեւ, որ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում՝ դրանում հույս հայտնելով, որ իր այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակներում համագործակցությանը։