Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հանել է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածությունը հանելու մասին եւ տեղյակ պահել Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամներին։ Այսօր այս մասնի հայտարարել է երկրի ազգային պաշտպանության բարձրագույն խորհուրդը։ Բուխարեստը նաեւ հայտնել է, որ պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։
Ռումինիան մնացել էր ՆԱՏՕ-ի վերջին երկիրը, որը դեռ չէր պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը։ Միաձայն աջակցությունն անհրաժեշտ էր, քանի որ որոշումները դաշնակիցներն ընդունում են դաշինքի բոլոր 32 անդամների միջեւ փոխհամաձայնության սկզբունքով, գրում է DW-ն։
Ռյուտեն ներկայումս Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատարն է եւ առաջիկա շաբաթներին պետք է հեռանա պաշտոնից, երբ ձեւավորվի երկրի նոր կառավարությունը: ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յանս Ստոլտենբերգը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, կլքի այն ընթացիկ տարվա աշնանը։