Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանի դեպի Եվրոպա արվող քայլերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, եւ մենք ուրախ ենք օգնելու այս դժվարին, բայց կարեւոր քայլերին, որոնք նրանք անում են դեպի Եվրոպա։ Այսօր ես վստահեցրել եմ Արարատ Միրզոյանին, որ մենք կիսելու ենք մեր անցումային փորձը եւ ամբողջ ճանապարհին աջակցելու ենք Հայաստանին»,-գրել է Լանդսբերգիսը։
Նշենք, որ այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Գաբրիելիուս Լանդսբերգիսը առանձին եւ ընդարձակ կազմով հանդիպումներից հետո ստորագրել էին «Լիտվայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։