Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։ Այս մասին ասվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ ՀՀ ԱԱԾ-ն չի նշում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը լայնածավալ ներխուժում սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում օկուպացիայի տակ են հայտնվել Վերին Շորժայի, Ջերմուկի եւ Սյունիքի մարզի հյուսիասային հատվածների ուղություններով մի շարք շրջաններ։ Ռազմական գործողություններից հետո հայակական կողմը հայտնել էր 224, իսկ ադրբեջանական կողմը 80 զոհի մասին։