Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին կանչել է «կոշտ նկատողությամբ զրույցի»։
Այս մասին ասվում Իսրայելի արտգործնախարարության հայտարարության տեքստում առանց այլ մանրամասներ հայտնելու։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Պաղեստինը պետություն ճանաչելու վերաբերյալ։