Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր տնօրեն Հուսեյին ալ-Շեյխը X-ի էջում կատարած գրառմամբ ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։
«Մենք ողջունում ենք Հայաստանի կողմից Պաղեստինը պետություն ճանաչելու որոշումը՝ միջազգային իրավունքին եւ միջազգային օրինականությանը համապատասխան։ Սա իրավունքի, արդարության, օրինականության եւ մեր Պաղեստինի ժողովրդի պայքարի հաղթանակն է հանուն ազատագրման եւ անկախության։ Շնորհակալություն մեր բարեկամ Հայաստան»,-գրել է Ալ-Շեյխը։
Հիշեցնենք, որ Պաղեստինը պետություն ճանաչելու մասին հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը։
Երեւանի այս քայլին ի պատասխան Իսրայելի արտգործնախարարությունը հայտնեց Թել Ավիվում Հայաստանի դեսպանին բողոքի նոտա հղելու մասին։