Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել ԵՄ-ին Մոլդովայի Հանրապետության անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին։ Եվրամիությանն անդամակցելը մեր ճանապարհն է դեպի խաղաղություն, բարգավաճում եւ ավելի լավ կյանք բոլոր քաղաքացիների համար» ,-գրել է Սանդուն եւ դիվանագետներին հաջողություն մաղթել բանակցություններում։
Մոլդովայի եւ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին։
Հունիսի 7-ին Եվրահանձնաժողովը հաստատել էր, որ դրական է գնահատում երկու երկրների առաջընթացը եվրաինտեգրման բարեփոխումների իրականացման գործում։
Նշենք, որ բանակցությունների մեկնարկը չի նշանակում երկրների ԵՄ շուտափույթ անդամակցություն։