Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է Տավուշի թեմի երիտասարդաց կազմակերպիչ Թովմաս Առաքելյանի հետ։
Ո՞ւմ խաչն է ավելի ծանր
Մեծագույն անձնազոհության դրսեւորում է սա, երեւի մեր անկախության շրջանում, մեծագույն անձնազոհություն։ Ծանր անձնազոհության, ամենածանր խաչելության մեր անկախ պետականության, այս երրորդ հանրապետության ամենածանր անձնազոհաբերություններից մեկն էր։ Եթե 90-ականները մենք ազգովի էինք գնում էդ խաչի ճանապարհը, հիմա էդ խաչի ճանապարհը․․․
-Նիկոլ Փաշինյանի խաչն ա ավելի ծա՞նր, թե՞ Բագրատ սրբազանի։
-Նիկոլ Փաշինյանը խաչ չունի։
-Չունի՞, բայց իրա վրա էլ մեծ պատասխանատվություն կա։
-Դա խաչ չէ։Չե՞ք կարծում, որ ինքը տառապող մարդ ա։ Տառապանքը գին ունի։ Էդ տառապանքը… իր վրա խաչ չի դրված։ Իր ուսերին խաչ չկա։ Իր ուսերին 30 արծաթ կա։ Այո՛, 30 արծաթ։
-Պետությունը փրկելու խաչ չկա՞։
-Ոչ, իր ուսերին կա 30 արծաթ։ Էդ 30 արծաթը երբեմն ավելի ծանր է քան խաչը։