Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է հրադադարի ենթադրյալ խախտումները հասցեագրող երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը:
Նա նախօրեին X-ի էջում կատարած գրառման մեջ նշել էր, որ «Վրաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը 15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում եւ պատրաստ է կիսել իր փորձը»:
Նշենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը շաբաթ հայտարարություն էր տարածել, որտեց նշվում էր, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ուղարկվել ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները», — ասվում էր հաղորդագրությունում: