Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցները վերսկսել են բողոքի ցույցերը իրենց առաջնորդի ձերբակալությունից եւ Ֆրանսիա տեղափոխելուց հետո: Այս մասին գրում է Reuters-ը։
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների իշխանությունները հունիսի 24-ին կրկին հայտարարել են փակված ճանապրհների, շինությունների եւ մեքենաների հրկիզման մասին։
Շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Նոր Կալեդոնիայից վտարվել էր անկախության քարզչությամբ եւ անկարգությունների համակարգումով զբաղվող «Դաշտային գործողությունների համակարգման բջջի» ղեկավար Քրիստիան Տենը։ Նա նախորդ շաբաթ ձերբակալվել էր անօրինական ցույցեր կազմակերպելու եւ բռնություններ հրահրելու համար։ Բացի Տենից Ֆրանսիա են տեղափոխվել նաեւ նրա վեց համախոհները։
Դատական գործընթացից հետո Տենը եւ կողմնակիցները իրենց պատիժը կկրեն ֆրանսիական բանտերում, որը նրանց հարազատների ու այլ համակիրների համար անսպասելի որոշում է եղել։
Բողոքի ցույցերը Նոր Կալեդոնիայում սկսվել էին մայիսին՝ ի պատասխան ֆրանսիացի պատգամավորների՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկին, որը թույլատրելու էր տասը տարուց ավելի կղզեխմբում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու քվեարկել տեղական ընտրություններին:
Փոփոխությունների հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանք էլ ավելի կմարգինալացնեն տեղաբնիկ բնակչությանը՝ Կանակներին, որոնք կազմում են Նոր Կալեդոնիայի բնակչության մոտ 40%-ը, եւ որ արդյուքնում կշահեն ֆրանսիամետ քաղաքական գործիչներն ու վերաբնակները։
Բողոքի ցույցերը վերաճեցին անկարգությունների ու բախումների հավատարիմների ու Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների միջեւ։
Ֆրանսիայի ղեկավարությունը բողոի ակցիաների ու անկարգությունների աջակցության համար ուղիղ մեղադրել էր Ադրբեջանին։
Բողոքի ցույցերի սկսվելուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելելց Նոր Կալեդոնիա։ Նա այդ ժամանակ նաեւ հանդիպել էր Տենի հետ։
Ավելի քան մեկ ամիս տեւած բողոքի ցույցերից հետո Նոր Կալեդոնիայի ֆրանսիամետ քաղաքական գործիչները հայտարարեցին, որ տեղական ձեռնարկությունների մեկ երրորդը ոչնչացվել է եւ նամակ ուղարկեցին Մակրոնին՝ խնդրելով իր վերահսկողության տակ պահել կղզին: