Ուկրաինայի հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս, եւ կա միջուկային զենքի կիրառման վտանգ։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ասուլիսի ուղիղ միացումը հրապարակվել է Թուրքիայի արտգործնախարարության X-ի էջում։
«Ուկրաինայի հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս, եւ կա միջուկային զենքի կիրառման վտանգ», — ասել է Ֆիդանը հավելելով, որ Թուրքիան պատրաստ է միջնորդության Ուկրաինայում եւ հանդես է գալիս հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին։
«Մենք կարեւոր ենք համարում հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկը եւ պատրաստ ենք միջնորդական ջանքեր գործադրել», — ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ առաջնահերթություն համարելով տարածաշրջանում հրադադարը։