Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի փոխանցմամբ Էրդողանը իր խորը ցավակցություններն է հայտնել՝ կապված Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։
Թուրքիայի նախագահը նաեւ դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը, համերաշխության զգացում է հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։
Ի պատասխան Պուտինը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների եւ աջակցության համար։ ՌԴ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ ղեկավարները պայմանավորվել են շարունակել հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում սերտ համակարգումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների վերաբերյալ, այդ թվում՝ հուլիսի 3-4-ը Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։