Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրամայել են Չինաստանի հետ սահմանամերձ շրջաններում ոչնչացնել կատուներին եւ աղավնիներին, որպեսզի կասեցնեն երկրում կորոնավիրուսի տարածումը, քանի որ դրանք վարակ են բերում հարեւան պետությունից։
Հեսան քաղաքում մի ընտանիք 20 օրով մեկուսարան է տարվել՝ հրաժարվելով ընտանի կատվին հանձնելուց եւ խաբելով, թե սատկել է: Որոշ ժամանակ անց կատվին տեսել են ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի սահմանին, բայց նրան բռնել չի հաջողվել:
Մայիսի սկզբին էլ Հյուսիսային Կորեայում քաղաքացիներին զգուշացրել էին Հարավային Կորեայից ուղարկված քարոզչական թռուցիկներից կորոնավիրուսով վարակվելու մասին։
ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք պաշտոնապես չի արձանագրվել։ Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է, որ արտաքին աջակցության կարիք չունի։