Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լիտվացի գործընկերոջ աջակցությունն է խնդրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ կայքում տարածաված հաղորդագրության տեքստում։
Նշվում է նաեւ, որ Սիմոնյանի հետ Լիտվայում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, դրա անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:
«Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի՝ թե՛ որպես երկկողմ գործընկերոջ եւ թե՛ որպես ԵՄ անդամի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը»,-ասվում է ՀՀ ԱԺ հաղորդագրության տեքստում:
Նշվում է, որ Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Սիմոնյանը անդրադրձել է նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ կարեւորելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացման հարցը։ Նա նաեւ առաջարկել է համագործակցություն նախաձեռնել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ, ինչպես նաեւ «Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ» (NB8) ձեւաչափի շրջանակում:
ՀՀ ԱԺ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն: