Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Ջեյհուն Բայրամովը՝ իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել»,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Չնայած նման հայտարարություններին, Բայրամովը այնուամենայնիվ շարունակել է վերջերս հաճախ արտահայտվող Բաքվի հռետորաբանությունը՝ նեշով, որ Հայաստանի սահմանադրության մեջ դեռեւս շարունակում են պահպանվել Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջները։
«Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Մենք կարծում ենք, որ գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը սա է»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։