Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել համատեղ սահմանը։ Այս մասին Տալլինում, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը պատրաստ է լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանները։ Թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում հստակ պայմանվորվածություն ենք ձեռք բերել սահմանները բացելու եւ նախանշելու այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,-նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հաջորդիվ նշել է, որ Երեւանը շարունակաբար վերահաստատում է երրորդ երկրների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին պայմանավորավածությունները կյանքի կոչելու վճռականությունը։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը»,-ասել է նախարար Միրզոյանը։