Վաշինգտոնը Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով «Voice of America»-ի հարցին, թե արդյո՞ք Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հրավիրվել են Վաշինգտոն՝ գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Ինչպես «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից մյուս երկրները, այնպես էլ Վրաստանի ԱԳ նախարարը հրավեր է ստացել մասնակցելու հարակից միջոցառումներին»,-ասել է Միլլերը։
Նա նաեւ ընդգծել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է լսի վրաց ժողովրդին եւ երկիրը վերադարձնի «եվրաատլանտյան ուղի»:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում կանցկացվի է հուլիսի 9-11-ը։
Հունիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը լրագրողների հետ զրույցում նույնպես նշել էր, որ «Վրաստանը եւ բոլոր գործընկերները կհրավիրվեն» գագաթնաժողովի աշխատանքներին։
Ավելի ուշ նա հաստատել էր, որ Վրաստանի ներկայացուցիչներին արդեն հրավերներ են ուղարկվել են «գործընկերության միջոցառմանը» մասնակցելու համար: