Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն քննարկվել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
Քննարկման թեմաներից է եղել նաեւ Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր: