Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի պաշտոնական էջում։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գրառման մեջ այլ մանրամասներ չեն նշվում։