Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակելու բոլոր գերեվարվածներին։
«ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաեւ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարման կապակցությամբ:
Կողմերին հորդորում ենք միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակելու բոլոր գերեվարվածներին»,- ասված է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության թվիթերյան գրառման մեջ: