Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։
Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը եւ հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման ուղղությամբ։
Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետեւողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխում¬ների օրակարգին։
Կրկին շնորհավորելով Ձեզ եւ Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության եւ բարեկեցության»։