Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, ապա անկախ չէր լինի։ Նման հայտարարություն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։
«Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ապա այսօր Հայաստանի Հանրապետություն, որպես անկախ պետություն, չէինք ունենա, բայց մենք պետք է արձանագրենք նաեւ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ, արդեն տեղի է ունեցել ու ավարտվել է, մեզ այլեւս պետք են ինստիտուցիոնալ լուծումներ»,-ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքով միայն երկրում օրենսդրական փոփոխություններ կատարեը բավարար չէ իրականությունը փոխելու համար։ Ըստ նրա նախ պետք է փոխել «մտածողությունը»։