Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուի հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երեւան այցի շրջանակներում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
«Մենք հավատացած ենք, որ փոխկապակցվածությունը եւ մեր կազմակերպության շրջանակներում, անդամ երկրների միջեւ համագործակցությունը ոչ միայն մեծապես, շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը, բայց նաեւ դա կդառնա նաեւ ավելի լայն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կառուցման կարեւոր գործոն: Ուստի, փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումն, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաեւ կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, եւ այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության եւ ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջեւ համագործակցության վրա»,-հանդիպման մեկնարկին նշել էնախարար Միրզոյանը։