ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ նրա օգնական Ջեյմս Օ՛Բրայենը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ադրբեջանցի քաղբանտարկյալների հարցը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պտելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բլինկենի եւ Օ՛Բարյենի շփումները նախագահ Իլհամ Ալիեւի հետ շարունակվում են անցկացվել առանց քաղբանտարկյալների ազատման։
Պատելի խոսքերով սա երկարատեւ գործընթաց է եւ ԱՄՆ-ից պահանջում է շարունակական ներգրավվածություն։
Վերջին շրջանում Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիր լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների եւ քաղաքական գործիչների ձերբակալությունները։ Նրանց թիվը, ըստ ադրբեջնցի իրավապաշտպանների, գերազնացում է 300-ը։