Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է, այս մասին հայտնում է «Ազատության»-ը, որի մասին տեղեկությունը փոխանցել է Հայաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ օդանավակայանը վերադարձել է իր բնականոն աշխատանքին։
Խոսնակը նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում ահազանգն իրականացրած անձին գտնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն օդանավակայանում ռումբի մասին ահազանգ էր ստացել։
օդանավակայանի աշխատակիցները տարհանվել էին տեղում աշխատանքներ էին սկսել փրկարարները, սակրավորներն ու ոստիկանները։