Հայաստանը շահագրգռված է Կուրսկի մարզի հետ համատեղ զարգացնել առեւտրատնտեսական, մշակութային, գիտատեխնիկական ծրագրերը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի հետ հանդիպման ժամանակ։
Մինչ այս՝ հուլիսի 1-ին, դեսպանն այցելել էր նաեւ Բելգորոդի մարզ եւ հանդիպել նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հետ։
«Նահանգապետի հետ ծրագրել ենք Հայաստանի եւ Կուրսկի մարզի միջեւ համաձայանագիր ստորագրել՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում։ Այն ունի առեւտրատնեսական, գիտահետազոտական եւ մշակութային ուղվածություն»,-TACC –ի փոխանցմամբ ասել է Հարությունյանը։
Իր հերթին Սմիրնովը նշել է, որ տարածաշրջանը պատրաստ է նաեւ համագործակցել Հայաստանի հետ այլ ոլորտներում, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտու, զբոսաշրջության, մշակույթի, նոր ձեռնարկությունների ստեղծման համար։
«Սպասում ենք Ռուսաստանում աշխատող Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք նեդրում կատարեն Կուրսկի շրջանի տնտեսության մեջ՝ նոր աշխատատեղեր, նոր ձեռնարկություններ ստեղծելու համար»,-ասել է նահանգապետի պաշտոնակատարը։
TACC-ը գրում է, որ ՌԴ Կառավարության մամուլի ծառայության փոխանցած տվյալներով Կուրսկի մարզի արտաքին առեւտրաշրջանառությունը Հայաստանի մարզերի հետ 2024 թվականի չորս ամիսների ընթացքում գերազանցել է 2 մլն դոլարը։